Բոտաֆոգոն 10 ֆուտբոլիստներով հաղթել է Ատլետիկո Մինեյրոյին` դառնալով Լիբերտադորեսի գավաթակիր 🎥
Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ են մրցել բրազիլական ակումբներ «Բոտաֆոգոն» և «Ատլետիկո Մինեյրոն»։
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում կայացած խաղում «Բոտաֆոգոն» 10 ֆուտբոլիստներով հաղթել է 3:1 հաշվով։
Պորտուգալացի մասնագետ Արթուր Ժորժեի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփել են Լուիս Էնրիկեն, Ալեքս Տելեսն ու Խունիոր Սանթոսը, «Ատլետիկո Մինեյրոյից» աչքի է ընկել Էդուարդո Վարգասը։
«Բոտաֆոգոն» արդեն երկրորդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Գրեգորեն։
Ռիո դե Ժանեյրո քաղաքը ներկայացնող «Բոտաֆոգոն» պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Լիբերտադորեսի գավաթի տիղոսը։ «Գլորիոռոսն» նախորդ լուրջ տիտղոսը նվաճել էր 1995 թվականին, երբ դարձել էր Բրազիլիայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեքս Տելես, Ատլետիկո Մինեյրո, Արթուր ժորժե, Բոտաֆոգո, Էդուարդո Վարգաս, Լիբերտադորեսի գավաթ, Լուիս Էնրիկե, Խունիոր Սանթոս