Բոսնիացի ֆուտբոլիստը «Նոա» տեղափոխվելու համար մերժել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող ակումբին
Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը կարիերան կշարունակի «Նոայում», սոցցանցերում գրում է անվանի լրագրող Ռուդի Գալետին։
Հայաստանի չեմպիոնը 27-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում առաջ է անցել Բուդնեսլիգա-2-ը ներկայացնող «Կարլսռուեից»։
Գերմանական ակումբը նույնպես հավակնում էր նրա հետ պայմանագիր կնքելուն, սակայն բոսնիացի հարձակվողը նախընտրել է տեղափոխվել «Նոա»։
Հուլիսի 31-ին Մուլահուսեյնովիչը բուժզննում կանցնի հայկական ակումբի հետ և 3 տարվա պայմանագիր կստորագրի։
Նշենք, որ Մուլահուսեյնովիչը մինչև 2026 թ. մայիսի 31-ը գործող պայմանագիր ունի «Զրինսկիի» հետ։ «Նոան», ամենայն հավանականությամբ, կգնի նրա տրանսֆերային իրավունքը ։
Նարդին Մուլահուսեյնովիչը «Զրինսկիում» հանդես է գալիս 2024 թ. փետրվարից և նախորդ մրցաշրջանում 37 խաղում 16 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։
Նախկինում հարձակվողը խաղացել է նաև սլովենական «Կոպերում», «Մարիբորում», «Մուրայում», բոսնիական «Բրատստվո Գրաչանիցայում», «Սարաևոյում», ԳՈՇԿ-ում և Մախաչկալայի «Դինամոյում» (Ռուսաստան)։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 800 հազար եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Երկրորդ Բունդեսլիգա, Զրինսկի, Կարլսրուե, Նարդին Մուլահուսեյնովիչ, Նոա, Ռուդի Գալետի, տրանսֆերներ