Բոսնիան 11-մետրանոցներով հաղթեց Իտալիային` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
Բոսնիան 11-մետրանոցներով հաղթեց Իտալիային` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
01/04/2026 - 01:37

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։

Սերգեյ Բարբարեզի գլխավորած թիմը եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում Զլինում հետխաղյա 11-մետրանոցներով (4:1) հաղթեց Իտալիայի ագային հավաքականին։

Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։

«Սկուադրա աձուրիից» հաշիվը 15-րդ րոպեին բացեց Մոյզե Քինը, իսկ տանտերերին պարտությունից 79-ին փրկեց Հարիս Տաբակովիչը։

Իտալացիները 41-րդ րոպեից` Ալեսանդրո Բաստոնիի կարմիր քարտից հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։

11-մետրանոց հարվածաշարում հյուրերից վրիպեցին Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Բրայան Քրիստանտեն։ Բոսնիացիներից բոլորը գրավեցին մրցակցի դարպասը։

Այսպիսով, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեցին Մունդիալի ուղեգիր։ «Վիշապները» մրցաշարին մասնակցել են միայն 2014 թվականին։

Սերգեյ Բարբարեզի գլխավորած թիմն ԱԱ-2026-ում կլինի B խմբում, որտեղ կմրցի Կանադայի, Շվեյցարիայի ու Կատարի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026