Բոն Ջովի․ «Բավարիայի խաղացողները Չելսիի դեմ խաղից առաջ վիսկի էին խմում»
Ամերիկացի երաժիշտ Բոն Ջովին հատատել է, որ տեսել է, թե «Բավարիայի» խաղացողներն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» դեմ խաղից առաջ ինչպես են հյուրանոցի բարում վիսկի խմում․
«Ես բարում էի և զբաղված էի իմ գործերով։ Այնուհետև բար եկան նաև «Բավարիայի» խաղացողները։
«Բավարիայի» տղաները հիանալի ժամանակ անցկացրին, վիսկի և գարեջուր խմեցին, այնուհետև դուրս եկան խաղադաշտ և զվարճացան «Չելսիի» դեմ խաղում»,- Բոն Ջովիի խոսքերը մեջբերում է TalkSport-ը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բավարիան» հյուրըկալվելիս 0։3 հաշվով հաղթել է «Չելսին։ Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին։
# Բավարիա, Չելսի, Չեմպիոնների-լիգա