Բոնուչչի․ «Միջազգային դադարից հետո ակումբում կզրուցեն Ռոնալդուի հետ»
Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչչին Football Italia-ին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդու իրավիճակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին «Միլանի» դեմ հանդիպման 55-րդ րոպեին Ռոնալդուն փոխարինվել է, ինչից հետո անմիջապես ուղորևել է հանդերձարան, այնուհետև հեռացել է մարզդաշտից։
«Ինձ դուր է գալիս նայել ապագային, ոչ թե անցյալին։ Մենք ժամանակ կունենանք զրուցել նրա հետ, բայց այժմ ավելի լավ է կենտորնանամ հավաքականի խաղերի վրա։
Կրիշտիանուն խաղում է Պորտուգալիայի կազմում, ինչը նշանակում է, որ նա , ինչպես միշտ թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական առումով գտնվում է հիանալի վիճակում
Երբ վերադառնանք Թուրին, հնավորություն կունենանք ակումբում հանդիպել և զրուցել եղելության մասին։ Առջևում դեռ շատ խաղեր կան, Ռոնալդուն մեզ ավելի լավ վիճակում է պետք։
Համոզված եմ, որ Կրիշի նպատակը «Յուվենտուսին» միայն օգուտ տալն է»,- եզրափակել է Բոնուչչին։
# Լեոնարդո-Բոնուչի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս