Բոնեկ. «Վախենամ` «Ոսկե գնդակը» Մեսսին ստանա»
«Յուվենտուսի» և «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Զբիգնև Բոնեկը, ով ներկայումս ՈՒԵՖԱ-ի փոխնախագահն է, կիսվել է այն կարծիքով, թե 2021 թ. ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»։
«Եթե Եվրոպայի առաջնության եզրափակիչում Ժորժինիոն իրացներ վճռորոշ հարվածը, ապա կստանար «Ոսկե գնդակը», սակայն դրա փոխարեն նա առաջին պլան մղեց Ջանլուիջի Դոնարումային։
Աֆրիկայում և Ամերիկայում գիտեն միայն Լեո Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուին։ Վախենամ` Մեսսին, ով հաղթել է Կոպա Ամերիկան, ստանա «Ոսկե գնդակը»։
Ըստ իս` երեք ֆուտբոլիստներ կան, ովքեր կարող են ստանալ մրցանակը` Ժորժինիոն, Մեսսին ու Լևանդովսկին։
Կարծում եմ` Ռոբերտն ավելի լավն է։ Չգիտեմ, թե ինչու նախորդ տարի նրան չտվեցին մրցանակը, երբ նա, իրոք, լավ էր խաղում և հաղթեց ամեն ինչ։
Մրցանակը պետք է ստանա այնպիսի մարդ, ով ակումբի հետ որևէ արժեքավոր տիտղոս է նվաճել։ Բոլորս գիտենք, որ Մեսսին այլ մակարդակի ֆուտբոլիստ է, սակայն Ժորժինիոն ամեն ինչ հաղթել է։
Ամեն դեպքում, երկրպագելու եմ Լևանդովակուն»,- լեհ ֆունկցիոների խոսերը մեջբերում է TMW-ն։
Հավելենք, որ France Football-ը 2021 թվականին մրցանակը հանձնելու է նոյեմբերի 29-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Զբիգնիև Բոնիեկ, Ժորժինիո, իտալիայի հավաքական, Լեո Մեսսի, Կոպա Ամերիկա, Ոսկե-գնդակ, Ռոբերտ-Լևանդովսկի