Բոկա Խունիորսի հարձակվողի սարսափելի վրիպումը 11-մետրանոցից🎥
Լիբերտադորեսի գավաթի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բոկա Խունիորսը» 11-մետրանոցներով պարտվեց «Կորինտիանսին»` լքելով պայքարը։
Հանդիպման հակահերոս դարձավ «Բոկայի» հարձակվող Դարիո Բենեդետոն, ով երկու անգամ վրիպեց 11-մետրանոց նշակետից։
32-ամյա ֆուտբոլիստը վրիպեց նախ հանդիպման հիմնական ժամանակում, ապա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ։
Նրա առաջին հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ երկրորդ հարվածն անչափ անհաջող ստացվեց, ինչից հետո գնդակը բարձր ընթացավ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոկա Խունիորս, Դարիո Բենեդետո, Լիբերտադորեսի գավաթ, Կորինտիանս