«Բոլոնիան» շրջադարձ հարվածով խփած ֆանտատսիկ գոլի շնորհիվ հաղթեց «Ինտերին» 
Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրում «Բոլոնիան» սեփական դաշտում մրցեց «Ինտերի» դեմ։
Լարված պայքարում «ռոսոբլիուն» հաղթեց 1:0 հաշվով։ Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմից 90+4-րդ րոպեին շրջադարձ ֆանտաստիկ հարվածով հաղթանակ պարգևեց Ռիկարդո Օրսոլինին։
Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 65-րդ րոպեին։
«Բոլոնիան» վաստակեց 60 միավոր և բարձրացավ չորրորդ տեղ։ «Ինտերը» 71 միավորով առաջինն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից