Բոլոնիան շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով Սալերնիտանային 🎥

Բոլոնիան շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով Սալերնիտանային 🎥

01/04/2024 - 17:29

Իտակալական Ա սերիայի 30-րդ տուրում «Բոլոնիան» սեփական մարզադաշտում մրցեց «Սալերնիտանայի» դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։

Տիագո Մոտայի թիմի գոլերը խփեցին Ռիկարդո Օրսոլինին, Ալեքսիս Սալեմակերսն ու Հարալամբոս Լիկոյանիսը։

Այս հաղթանակից հետո «ռոսոբլուները» վաստակեցին 57 միավոր և զբաղեցնում են 4-րդ տեղը։ «Սալերնիտանան», 14 միավորով, եզրափակում է մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 20-րդ տեղը։

Ավելացնենք, որ «Բոլոնիան» նախորդ 9 խաղերում տարել է 8 հաղթանակ, կրել 1 պարտություն` զիջելով միայն «Ինտերին» (0:1)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023