Բոլոիվիան սենսիացիոն հաղթանակ է տարել Բրազիլիայի նկատմամբ` նվաճելով ԱԱ-2026-ի միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր 🎥
ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարի վերջին` 18-րդ տուրում Բոլիվիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 1:0 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել Բրազիլիայի թիմի նկատմամբ։
Օսկար Վիլյեգասի գլխավորած թիմի հաղթական գոլը 45+4-րդ րոպեին խփել է Միգելիտոն` աչքի ընկնելով 11-մետրանոցից։
Նշենք, որ բրազիլացիները հանդես են եկել հիմնականում պահեստային կազմով։
Բոլիվիան հաղթանակի շնորհիվ վաստակել է 20 միավոր, շրջանցել Վենեսուելայի հավաքականին, բարձրացել 7-րդ տեղ` նվաճելով ԱԱ-2026-ի միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։
Բրազիլիան, որը վաղուց նվաճել է Մունդիալի ուղեգիր, 28 միավորով ընտրական մրցաշարն ավարտել է 5-րդ տեղում։
Բոլիվիացիները նախորդ անգամ «պենտակամպիոններին» հաղթել էին 16 տարի առաջ` 2009թ. հոկտեմբերի 12-ին ԱԱ-2010-ին ընտրական մրցաշարի հերթական խաղում առավելության հասնելով 2:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am