Բլեզ Մատուիդին կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Բլեզ Մատուիդին վարակվել է կորոնավիրուսով։
32-ամյա կիսապաշպանը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։ Նշվում է, որ Մատուիդին մարտի 11-ից ինքնամեկուսացվել է և որևէ ախտանշաններ չունի։
Հիշցնենք, որ օրեր առաջ «Յուվենտուսը» հաստատել էր նաև, որ ակումբի պաշտպան Դանիելե Ռուգանին նույնպես վարակված է կորոնավիրուսով։
# Բլեզ Մատուիդի, Դանիելե Ռուգանի, կորոնավիրուս, Յուվենտուս