Բիչախչյանն անկասելի է` խփելով հերթական գոլը Պոգոնի կազմում🎥
«Պոգոն Շեցինն» ընկերական հանդիպում է անցկացնում լեհական 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիա Էլբլոնգ» ակումբի դեմ։
«Պոգոնի» կազմից 41-րդ րոպեին աչքի է ընկել Վահան Բիչախչյանը ու հաշիվը դարձրել 2:1` առաջ մղելով իր թիմին։
Նշենք, որ 22-ամյա կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել նոր թիմի կազմում գոլի հեղինակ է դառնում արդեն 5-րդ խաղում անընդմեջ ու գարվել է նաև «Ցյուրիխի» (1:1), «Զարիայի» (3:1), «Հանզա Ռոստոկի» (2:2) և «Պյաստ Գիլիվցեի» (2:0) դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան