Բիչախչյանի խաղընկերը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն
Վարշավայի «Լեգիայի» պաշտպան Յան Զյուլկովսկին մոտ է կարիերան «Ռոմայում» շարունակելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիան», սակայն նա ցանկանում է տեղափոխվել «Ռոմա»։
Հռոմեական ակումբը Զյուլկովսկիի տրանսֆերի հարցում առաջիկա ժամերին կշարունակի բանակցել «Լեգիայի» հետ։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` «ջալոռոսին» լեհ ֆուտբոլիստի տեղափոխության համար «բանակայիներին» առաջարկել է 6 միլիոն եվրո և տարբեր պարգևավճարներ։
Երիտասարդ պաշտխանը «Ռոմա» տեղափոխվելու դեպքում նոր ակումբի հետ 5 տարվա պայմանագիր կստորագրի։
Զյուլկովսկին «Լեգիայի» համակարգում է 2022 թ. հուլիսից և ակումբի հիմնական թիմում 35 խաղում 2 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։
Հիշեցնենք, որ «Լեգիայում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լեգիա, Հայաստանի-հավաքական, Յան Զյուլկովսկի, Նիկոլո Սկիրա, Ռոմա, Վահան Բիչախչյան, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո