Բիչախչյանը շարունակում է փայլել` դառնալով դուբլի հեղինակ🎥
Սլովակիայի Ֆորտունա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ժիլինան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության է հասել «Պոգորնյեի» նկատմամբ։
«Ժիլինայի» կազմում հանդիպման 66-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Վահան Բիչախչյանը, ով ընդամենը մեկ րոպե անց` 67-րդ րոպեին, տուգանայինից կատարած հարվածով դարձել է բավական գեղիկ գոլի հեղիակ, լուսատախտակին վառել է 2:1 հաշիվը և առաջ է մղել իր թիմին։
79-րդ րոպեին էլ հայազգի կիսապաշտպանն արագ կողմնորոշվեց և մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, «Ժիլինան» հաղթել է 3:1 հաշվով և կայացած 3 խաղերից հետո, վաստակած 9 միավորով, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հավելենք, որ Բիչախչյանը ներքին առաջնությունում անցկացրած 2 խաղում դարձել է 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժիլինա, Պոգորնյե, Վահան Բիչախչյան, Ֆորտունա լիգա