Բիչախչյանը շարունակում է արդյունավետ ֆուտբոլը՝ խփելով հերթական գոլը🎥
Սլովակիայի Ֆորտունա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Ժիլինան» սեփական հարկի տակ մրցում է «Սպարտակ Տռնավայի» դեմ։
Հանդիպման 5-րդ րոպեին «Ժիլինային» հաշվի մեջ առաջ է մղել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։
Հավելենք, որ Բիչախչյանը ընթացիկ մրցաշրջանում Ֆորտունա լիգայի շրջանակում խփեց իր 7-րդ գոլը և ընթանում է լավագույն ռմբարկուների շարքում։
# Ժիլինա, Հայաստանի հավաքական, Սպարտակ Տռնավա, Վահան Բիչախչյան, Ֆորտունա լիգա