Բիչախչյանը նույնպես անմասն չմնաց խփած գոլից🎥
Սլովակիայի Ֆորտունա լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Ժիլինան» հյուրընկալվելիս մրցում է «Նիտրայի» դեմ։
Հյուրերի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներեից սկսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով 56-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ առաջ մղելով իր թիմին։
67-րդ րոպեին Վահանը խաղադաշտում տեղը զիջեց Ադրիան Կապրալիկին։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը Ֆորտունա լիգայի շրջանակում խփեց իր 9-րդ գոլը և ընթանում է լավագույն ռմբարկուների շարքում։ Լավագույն ռմբարկուն «Զեմպլին Միխալովցեի» հարձակվող Ֆիլիպ Բալայն է, ով դարձել է 10 գոլի հեղինակ։
# Ժիլինա, Հայաստանի-հավաքական, Նիտրա, Վահան Բիչախչյան, Ֆորտունա լիգա