Բիչախչյանը նորամուտը նշեց ԿԼ-ում. «Լեգիան» գոլառատ խաղում պարտվեց «Մոլդեին» 🎥
Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Վարշավայի «Լեգիան» մրցակցի դաշտում մրցեց նորվեգական «Մոլդեի» դեմ։
Գոլառատ պայքարում «Մոլդեն» հաղթեց 3:2 հաշվով։ Տանտերերը Էրիկ Հեստադի, Քրիստիան Էրիկսենի և Ֆրեդրիկ Գուլբրանդսենի գոլերի շնորհիվ հաղթում էին 3:0, սակայն Լեհաստանի մայրաքաղաքից ժամանած հյուրերը կարողացան շատ արագ երկու գնդակ հետ բերել. աչքի ընկան Կացպեր Խոդինան և Լուկինիասը։
«Լեգիայի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը նորամուտը նշեց Կոնֆերենցիաների լիգայում։ Առհասարակ, նա առաջին հանդիպումն էր անցկացնում եվրագավթային որևէ մրցաշարի եզրափակիչ հատվածում։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 13-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից