Բիչախչյանը հերթական գոլն է խփել Պոգոնի կազմում🎥
Հունվարի 28-ին «Պոգոն Շեցինը» Լեհաստանի Էքստրակլասայի վերսկսումից առաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել` հատուկ ձևաչափով մրցելով Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հանզա Ռոստոկի» դեմ. խաղն ավարտվել է 2:2 հաշվով։
«Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև թիմի նորեկ Վահան Բիչախչյանը, ով հերթական գոլն է խփել Շեցին քաղաքը ներկայացնող ակումբի կազմում։
Նշենք, որ Վահանը «Պոգոնի» շարքերը համալրելուց հետո խփեց արդեն երրորդ գոլը։ Նա գրավել էր նաև ուկրաինական «Զարիայի» (3:1) և շվեյցարական «Ցյուրիխի» (1:1) դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, ընկերական-հանդիպումներ, Հանզա Ռոստոկ, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան