Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի Սուպերգավաթակիր 🎥
Լեհաստանի Սուպերգավաթի խաղում Վարշավայի «Լեգիան» 2:1 հաշվով հաղթեց երկրի չեմպիոն «Լեխին»` 6-րդ անգամ նվաճելով տիտղոսը։
«Բանակայինների» հաղթական գոլերն առաջին խաղակեսում խփեցին Պավել Վշոլեկը և Իլյա Շկուրինը։ Խաղավերջում «Լեխի» կազմից աչքի ընկավ Ֆիլիպ Շիմչակը։
«Լեգիայի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին։
Հայ ֆուտբոլիստը «Լեգիայի» կազմում երկրորդ տիտղոսը նվաճեց։ Նա նախորդ մրցաշրջանում ակումբի կազմում դարձել էր նաև Լեհաստանի գավաթակիր։