Բիչախչյանը «Լեգիայի»` թրիլերային հաղթանակից հետո Լեհաստանի գավաթակիր դարձավ 🎥
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում առաջին տիտղոսն է նվաճել` դառնալով Լեհաստանի գավաթակիր։
Մրցաշարի եզրափակիչում «բանակայինները» թրիլերային ու գերգոլառատ խաղում 4:3 հաշվով հաղթել են հայ ֆուտբոլիստի նախկին թիմին` «Պոգոնին»։
Գոնսալու Ֆեյուի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Լուկինյասը, Ռյոյա Մորիշիտան, Իլյա Շկուրինը և Ռուբեն Վինագրեն։
«Պոգոնից» աչքի եբ ընկել Դանիել Լոնչարն ու Կասպեր Սմոլինկսին, իսկ Վինագրեն նաև գրավել է սեփական դարպասը։
Բիչախչյանը նույնպես մասնակցել է հանդիպմանը` փոխարինման մտնելով 83-րդ րոպեին։
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն, անկախ ամեն ինչից, ոսկե մեդալ ստանալու էր, քանի որ, նախքան «Լեգիա» տեղափոխվելը, Լեհաստանի գավաթի խաղարկությունում «Պոգոնի» կազմում մասնակցել էր 3 հանդիպման ու խփել 2 գոլ։
«Լեգիան» պատմության մեջ 21-րդ անգամ է նվաճել Լեհաստանի գավաթը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայի որակավորման փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից