Բետիս – Սևիլիա հանդիպումն անավարտ է մնացել. փայտով հարվածել են Ժորդանի գլխին🎥
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում պետք է կայանար «Բետիս» – «Սևիլիա» հանդիպումը, սակայն այն անավարտ է մնացել։
Հանդիպման 39-րդ րոպեին, երբ «Բետիսը» Նաբիլ Ֆեկիրի խփած գոլի ժամանակ տոնում էր հաջողությունը, «վարունգների» երկրպագուներից մեկը տրիբունայից փայտով հարվածել է «Սևիլիայի» կիսապաշտպան Ժոան Ժորդանի գլխին։
27-ամյա ֆուտբոլիստն այդ դրվագում վնասվածք է ստացել, ինչից հետո «Սևիլիայի» բուժանձնակազմը նրան օգնություն է ցույց տվել։
Երբ պարզ է դարձել, որ Ժորդանը չի կարող շարունակել հանդիպումը, նա ակումբի բժիշկների ուղեկցությամբ հեռացել է խաղադաշտից։
Հատկանշական է, որ Ժորդանի հեռանալու պահին «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում հավաքված երկրպագուները սուլել են նրան։
Այդ դրվագից հետո հանդիպման գլխավոր մրցավար Ռիկարդո Բուրգոս Բենգոեչեան որոշել է ընդհատել հանդիպումը, սակայն հետագայում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտնեց, որ խաղը չի շարունակվելու։
Նշենք, որ դեռևս անհայտ է, թե ինչ ճակատագիր է ունենալու այդ հանդիպումը։
Հավելենք, որ հանդիպման ընդհատման պահին հաշվիը եղել է 1:1։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Բետիս, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Խուան Ժորդան, Նաբիլ-Ֆեկիր, Ռիկարդո Բուրգոս Բենգոեչեա, Սևիլիա