Բետիսի դարպասապահ Պաու Լոպեսը կտեղափոխվի Ռոմա
«Բետիսի» դարպասապահ Պաու Լոպեսը հավանաբար իր կարիերան կշարունակի Ա սերիայում:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, Իսպանիայի հավաքականի 24-ամյա խաղացողը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Տրանսֆերի արժեքը կկազմի 20 մլն եվրո: Իսկ ակումբներն արդեն համաձայնեցրել են պայմանագիրը:
Դարպասապահը «Բետիս» էր տեղափոխվել 2016 թվականին, իսկ այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ջենոայում»:
«Ռոմա» տեղափոխվելու համար Պաու Լոպեսը կհրաժարվի «Բետիսում» մի շարք հավելավճարներից: Նա բուժզննություն կանցնի երկուշաբթի:
Լոպեսը կդառնա «Ռոմայի» պատմության ամենաթանկ դարպասապահը և ամենաբարձր վարձատրվողներից մեկը Ա սերիայում: