Բենֆիկան Միլանից 30 մլն եվրո է պահանջում Ժեդսոնի համար
«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժեդսոն Ֆերնանդեշը կարող է իր կարիերան շարունակել Իտալիայում:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Միլանի» ղեկավարությունը կապ է հաստատել 20-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ:
Նրանք միլանցիներին հայտնել են, որ «Բենֆիկան» ֆուտբոլիստին գնահատում է 30 մլն եվրո:
Անցած մրցաշրջանում անցկացրած 46 հանդիպումներում Ժեդսոնը խփել է 3 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: