ՉԼ. Բենֆիկան հյուրընկալվելիս հաղթեց Սպարտակին🎥
Շարունակվում է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլը։
Այս փուլի կենտրոնական հանդիպումը կայացավ Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Սպարտակն» ու «Բենֆիկան»։
Առաջին խաղակեսը, կարելի է ասել, անցավ հավասար պայքարում` փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն այդպես էլ կողմերը նախքան ընդմիջման գնալը չբացեցին հանդիպման հաշիվը։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից պորտուգալական ակումբը տիրեց նախաձեռնությանը և արդեն 51-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. բազմաքայլ գրոհն իր տրամաբանական ավարտին հասցրեց Ռաֆա Սիլվան։
Ժորժե Ժեզուսի սաներն իրենց առավելությունն էլ ավելի ամրապնդեցին 74-րդ րոպեին. «արծիվները» կրկին բազմաքայլ գեղեցիկ գրոհ անցկացրին, որը եզրափակեց փոխարինման դուրս եկած Ժիլբերտոն։
Խաղավարտին պորտուգալական ակումբը պահպանեց ձեռք բերած առավելությունը` հաղթելով 2:0 հաշվով։
Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2021/22 մրցաշրջան, բենֆիկա, Ժիլբերտո, Չեմպիոնների-լիգա, Ռաֆա Սիլվա, Սպարտակ