«Բենֆիկայի» ու «Սպորտինգի» սանը տեղափոխվել է «Ուրարտու» 📸
«Բենֆիկայի» ու «Սպորտինգի» սանը տեղափոխվել է «Ուրարտու» 📸
04/01/2026 - 19:56

Պորտուգալացի վինգեր Միգել Վելոզան տեղափոխվել է «Ուրարտու», հաստատում է Transfermark-ը։

Կողմերը մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր են ստորագրել։

25-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործող համաձայնագիր ուներ Պորտուգալիայի երրորդ լիգան ներկայացնող «Կալդասի» հետ։ «Ուրարտուն» նրա տեղափոխության համար, ամենայն հավանականությամբ, գումար է վճարել։

Վելոզան պորտուգալական ամենաանվանի ակումբներից «Սպորտինգի» ու «Բենֆիկայի» սան է։ Նա «Կալդասում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 45 խաղում խփել է 8 գոլ։

Եզրային կիսապաշտպանը պորտուգալական մի շարք այլ ակումբներում` «Պենիշեում», «Մարինենսեում», «Պորտումոսենսեում», չեխական «Զնոյմոյում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025