Բենֆիկայի առաջատարներից մեկը կհամալրի Բայերի շարքերը
«Բենֆիկայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Բայերի» շարքերը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «դեղագործներն» ու իսպանացի պաշտպանը վերջնական համաձայնության են հասել։
Կողմերը կնքելու են 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
27-ամյա պաշտպանն օրեր առաջ նաև բուժզննում է անցել Լևերկուզենը ներկայացնող ակումբի համար։
Սպասվում է, որ օրեր անց կողմերը պաշտոնապես կհայտարարեն տրանսֆերի մասին։
Կային տեղեկություններ, որ Գրիմալդոն տեղափոխվելու է «Բարսելոնա», սակայն նրա ընտրությունը կանգ է առել «Բայերի» վրա։
Հավելենք, որ Ալեխանդրո Գրիմալդոն «Բենֆիկայի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հունվարից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 301 հանդիպում` դառնալով 26 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Գրիմալդո, Բայեր Լևերկուզեն, բենֆիկա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո