Բենջամեն Մենդին ինքնամեկուսացվել է․ նա կորոնավիրուսի թեստ է հանձնել
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Բենջամեն Մենդին ինքնամեկուսացվել է, քանի որ նրա ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են հայտնաբերվել։
Manchester Evening News-ի փոխանցմամբ՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ խաղացողն այնքան ժամանակ չի շփվի արտաքին աշխարհի հետ, մինչև նրա հարազատին հոսպիտալում հստակ դիագնոզ չասեն։
Մենդին արդեն կորոնավիրուսի թեստ է հանձնել և սպասում է դրա պատասխանին։
# Բենջամին Մենդի, կորոնավիրուս, Մանչեսթեր-Սիթի