Բենիտեսի Էվերտոնը կռվեց ու միավորներ խլեց Յունայթեդից🎥

Բենիտեսի Էվերտոնը կռվեց ու միավորներ խլեց Յունայթեդից🎥

02/10/2021 - 17:34

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Էվերտոնի» դեմ։

Հանդիպման առաջին կեսում «Յունայթեդի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային ու խաղային առավելություն և մի քանի անգամ լրջորեն սպառնացին մրցակցին, սակայն Անտոնի Մարսիալի ու Էդինսոն Կավանիի հարվածներից հետո «Էվերտոնին» փրկեց դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։

Երբ թվում էր, թե կողմերն ընդմիջման կգնան 0:0 հաշվի պայմաններում, 43-րդ րոպեին, Մարսիալը, ամեն դեպքում, առաջ մղեց «կարմիր սատանաներին»` եզրափակելով Բրունո Ֆերնանդեշի փոխանցումը։

Երկրորդ կեսի մեկնարկում էլ Օլե-Գունար Սուլշերի սաները շարունամում էին գնդակին շատ տիրել, սակայն խաղում գրեթե գոլային պահեր չկային, իսկ «իրիսները» հաջողությամբ պաշտպանվում էին։

Ռաֆայել Բենիտեսի սաները հետ մղեցին մրցակցի գրոհեները և համբերատար սպասեցին իրենց գոլային պահին, որն ստացան 65-րդ րոպեին։

«Յունայթեդի» ֆուտբոլիստների իրացրած անհաջող անկյունային հարվածից հետո մերսիսայդցիները նետվեցին հակագրոհի, որն էլ եզրափակեց Էնդրոս Տաուսենդը։

Բաց թողած գոլից հետո Սուլշերը մի շարք փոփոխություններ կատարեց։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները բավական ակտիվացրին տանտերերի խաղը, սակայն նրանց չէր հաջողվում խփել հաղթանակ գնդակը։

Դեռ ավելին` 85-րդ րոպեին Ռաֆայել Բենիտեսի սաներն ևս մեկ գոլային պահ ստացան, ինչի արդյունքում Երի Մինան գրավեց դատարկ դարպասը, սակայն, խաղից դուրս վիճակի պատճառով, հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը չեղարկեց կոլումբացի պաշտպանի գնդակը։

Խաղավարտին մոտ այլևս գոլեր չգրանցվեցին, որը, ի վերջո, ավարտվեց 1:1 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո թե՛ «ՄՅՈՒ»-ն և թե՛ «Էվերտոնը» վաստակեցին 14-ական միավոր ու կիսում են 3-4-րդ հորիզոնականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023