Բենիտեսը մոտ է Լա լիգան ներկայանցող ակումբը գլխավորելուն

Բենիտեսը մոտ է Լա լիգան ներկայանցող ակումբը գլխավորելուն

21/06/2023 - 13:10

Իսպանացի անվանի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը մոտ է մարզչական աշխատանքի վերադառնալուն։

Ինչպես տեղեկացնում է El Partidazo de COPE-ն, 63-ամյա մասնագետը բանակցություններ է վարում «Սելտայի» հետ, որը ցանկանում է նրան գլխավոր մարզիչ նշանակել ակումբի հիմնադրման 100-ամյակի առթիվ։

Հաղորդվում է, որ ակումբն ու Բենիտեսը բավական մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։

Նշենք, որ իսպանացի մասնագետն այդ պաշտոնում փոխարինելու է Կարլուշ Կարվալյալին, ով ակումբից հեռացել է 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո։

Հավելենք, որ Բենիտեսն արդեն 1,5 տարի է չի զբաղվում ակտիվ մարզչական գործունեությամբ։ Նրա վերջին աշխատավայրը եղել է «Էվերտոնը», որտեղից հեռացել է 2022 թ. հունվարին։

Բենիտեսը ժամանակին մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսի եք են «Վալենսիան» (2001-04 թթ.), «Լիվերպուլը» (2004-10 թթ.), «Ինտերը» (2010 թ. հուլիս-դեկտեմբեր), «Չելսին» (2012 թ. նոյեմբեր – 2013 թ. հուլիս), «Նապոլին» (2013-15 թթ.), «Ռեալ Մադրիդը» (2015 թ. հուլիս – 2016 թ. հունվար) և «Նյուքասլը» (2016-19 թթ.)։

Բենիտեսը կարիերայի ընթացքում նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում` հաղթելով Չեմպիոնների լիգան («Լիվերպուլ», 2005 թ.), Լա լիգան («Վալենսիան», 2002 և 2004 թթ.), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը («Լիվերպուլ», 2005 թ.), Եվրոպա լիգան («Վալենսիա», 2004 թ. և «Չելսի», 2013 թ.) և այլն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023