Բենզեմա. «Էլ Կլասիկոն շարունակում է մնալ ֆուտբոլի լավագույն հանդիպումը»

Բենզեմա. «Էլ Կլասիկոն շարունակում է մնալ ֆուտբոլի լավագույն հանդիպումը»

16/10/2021 - 15:45

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին.

«Ինձ համար ամեն ինչ նույնն է. Էլ Կլասիկոն շարունակում է մնալ ֆուտբոլի լավագույն հանդիպումը։ Էական չէ, թե ինչ ֆուտբոլիստներ են դաշտ դուրս գալիս, թե ովքեր եկան կամ հեռացան ակումբից։

«Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը պատմական իրադարձություն է։ Փոխվում են միայն անունները։ Օրինակ` ժամանակին խաղում էին Զիդանը, Ռոնալդոն, Ռոնալդինիոն կամ Էտո’օն, սակայն «Ռեալն» ու «Բարսան» հավերժ են։

Կլասիկոյի համար երբեք հարմար պահ չկա։ Այնպիսի ակումբ, ինչպիսին «Բարսելոնան» է կամ յուրաքանչյուր այլ թոփ ակումբ, կարող է վատ հանդես գալ, իսկ այնուհետև ամեն ինչ կարգավորել։ Սա մի հանդիպում է, որին անհնար է անլուրջ մոտենալ, եթե նույնիսկ մրցակիցը դեռևս լավ արդյունքներ չի գրանցում»,- նշել է ֆրանսիացի հարձակվողը, ու խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հավելենք, որ 2021/22 մրցաշրջանի առաջին Էլ Կլասիլոն կկայանա հոկտեմբերի 24-ին։ Այդ օրը իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023