Բենզեման վնասվածք է ստացել. նրա ոտնաթաթին 5 կար են դրել 🎥

Բենզեման վնասվածք է ստացել. նրա ոտնաթաթին 5 կար են դրել 🎥

26/05/2023 - 11:20

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին»։

Ինչպես հայտնում է Marca-ն, այդ հանդիպման 10-րդ րոպեից «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման խաղացել է վնասվածքով։

Չնայած վնասվածին` ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է ողջ հանդիպմանն ու 31-րդ րոպեին բացել հաշիվը։

Հաղորդվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստն աջ ոտքի ոտնաթաթի վրա պատռվածք է ստացել, ինչի հետևնաքով «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից հետո նրա ոտքին 5 կար են դրել «արքայական» ակումբի բժշիկները։

Ամենայն հավանականությամբ, Բենզեման բաց կթողնի Լա լիգայի 37-րդ տուրում «Սևիլիայի» դեմ կայանալիք հանդիպումը։

Այդուհանդերձ, ֆրանսիացի հարձակվողը չի ցանկանում բաց թողնել առաջնության վերջին երկու հանդիպումները, քանի որ մտադիր է Լա լիգայի լավագույն ռմբարկուների պայքարում գերազանցել Ռոբերտ Լևանդովսկուն («Բարսելոնա»)։

Նշենք, որ լեհ հարձակվողը խփել է 23, իսկ Բենզեման` 18 գոլ։

Հավելենք, որ «Սևիլիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա մայիսի 27-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023