Բենզեման մտել է Ռեալի պատմության մեջ

Բենզեման մտել է Ռեալի պատմության մեջ

10/02/2020 - 01:07

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ։

Հանդիպման 84-րդ րոպեին մադրիդցիների կազմում Կարիմ Բենզեման գոլային փոխանցում կատարեց Լուկաս Վասկեսին։ Այդ գոլային փոխանցումը դարձավ Բենզեմայի 132-րդը, ինչը «Ռեալի» պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։ Այս մասին տեղեկացնում է  Footballogue-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023