Բենզեման կրկին հերոսանում է` հաղթանակ պարգևելով Ալ Իթիհադին 🎥

Բենզեման կրկին հերոսանում է` հաղթանակ պարգևելով Ալ Իթիհադին 🎥

02/08/2023 - 23:30

Արաբական չեմպիոնների ակումբային գավաթի 3-րդ տուրում «Ալ Իթիհադը» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Իրաքը ներկայացնող «Ալ Շորթայի» դեմ` հաղթելով 2:1 հաշվով։

«Ալ Իթիհադին» հաղթանակ պարգևեց թիմի նորեկ Կարիմ Բենզեման, ով 67-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և 84-րդ րոպեին դիպուկ իրացեց 11-մետրանոցը։

Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողն «Ալ Իթիհադի» շարքերը համալրելուց հետո մասնակցել է 3 պաշտոնական հանդիպման` բոլոր դեպքերում էլ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Էսպերանս» 0:0 «Սֆանկսեն»

A խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ալ Իթիհադ» (Սաուդյան Արաբիա) – 9 միավոր
  2. «Ալ Շորթա» (Իրաք) – 4 միավոր
  3. «Էսպերանս» (Թունիս) – 2 միավոր
  4. «Սֆանկսեն» (Թունիս) – 1 միավոր

Այսպիսով, «Ալ Իթիհադն» ու «Ալ Շորթան» դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023