Բենզեման, իրոք, որևէ փոխանցում չի կատարել Վինիսիուսին Բորուսիայի դեմ երկրորդ խաղակեսում
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում հոկտեմբերի 27-ին «Ռեալը» մեծ դժվարությամբ 1 միավոր վաստակեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ արտագնա խաղում։ «Արքայական» ակումբը մինչև 87-րդ րոպեն պարտվում էր 2։0 հաշվով, սակայն Կարիմ Բենզեմային և Կազեմիրոյի խփած գոլերից շնորհիվ ոչ-ոքի կորզեց։
Այդ հանդիպման ընդմիջմանը Կարիմ Բենզեման մոտեցել է Ֆերլան Մենդիին և խնդրել, որպեսզի որևէ փոխանցում չկատարի Վինիսիուսի ուղղությամբ՝ պատճառաբանելով, որ նա իբր իրենց դեմ է խաղում։ RMC Sport-ը նույնիսկ այդ դրվագի տեսանյութն է հրապարակել․
Ինչպես տեղեկացնում OptaJose-ն, Կարիմ Բենզեման, իրոք, այդ հանդիպման երկրորդ խաղակեսում որևէ փոխանցում չի կատարել բրազիլացի իր խաղընկերոջը, իսկ առաջին խաղակեսում նման 3 դեպք է գրանցվել։
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Կարիմ-Բենզեմա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, Ֆերլան-Մենդի