Բենզեման Եվրոպա վերադառնալու տարբերակ ունի
Բենզեման Եվրոպա վերադառնալու տարբերակ ունի
14/10/2025 - 19:48

Սաուդյան «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ, գրում է Fotomac-ը։

«Ոսկե գնդակի» 2022թ. դափնեկրի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբահչեն»։

Թուրքական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն դժգոհ է ակումբի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիի մարզավիճակից, իսկ Ջոն Դյուրանը վնասվածք ունի։

Իտալացի մասնագետը հարցը քննարկել է ակումբի նախագահ Սադետին Սարանի հետ։ Կողմերը կանգնել են Բենզեմայի թեկնածության վրա։

Ավելի վաղ 37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Ժոզե Մոուրինիոյի գլխավորած «Բենֆիկան», սակայն ֆրանսիացին չցանակցավ տեղափոխվել պորտուգական ակումբ։

Բենզեման «Ալ Իթիհադում» է 2023թ. հուլիսից, 66 խաղում խփել է 41 գոլ, կատարել 17 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025