Բեյլն առաջին գոլն է խփել Տոտենհեմ վերադառնալուց հետո🎥

Բեյլն առաջին գոլն է խփել Տոտենհեմ վերադառնալուց հետո🎥

02/11/2020 - 00:57

Անգլիական Պրեմիեեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցում է «Բրայթոնի» դեմ։

Հանդիպման 73-րդ րոպեին Սերխիո Ռեգիլոնի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի գեղեցիկ հարվածով Գարեթ Բեյլը հաշիվը դարձրեց 2:1` առաջ մղելով իր թիմին։ Ուելսի հարձակվողը առաջին գոլն է խփում «շնաձկների» շարքեր վերադառնալուց հետո։

Հավելենք միայն, որ 31-ամյա ֆուտբոլիստը հարազատ ակումբի կազմում վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 2013 թվականի մայիսի 19-ին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023