Բեյլն՝ Ազարի պահվածքի մասին․ «Տպավորություն էր, թե նա սպանել է ինչ-որ մեկին»
«Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բելը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», արձագանքել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո «արքայական» ակումբի վինգեր Էդեն Ազարի պահվածքին։
Ազարը խաղից հետո, որի շրջանակում, ի դեպ, մադրիդյան ակումբը 0։2 հաշվով պարտվեց և լքեց պայքարը, բավական ուրախ տրամադրությամբ շփվում էր նախկին խաղընկերների հետ, ինչը չվրիպեց միջազգային մեդիայի ու հատկապես «արքայական» ակումբի երկրպագուների աչքից, ովքեր լուրջ քննադատության ենթարկեցին բելգիացի ֆուտբոլիստին։
The Times-ի փոխանցմամբ՝ Բեյլը մեկնաբանել է իրավիճակն ասելով․ «Ես տեսա դա։ Տպավորություն էր, որ նա ինչ-որ մեկին սպանել էր։ Վերջիվերջո, սա խաղ է»։
Հավելենք, որ Մադրիդի «Ռեալի» արգելքը հաղթահարելուց հետո «Չելսին» դուրս եկավ ՉԼ եզրափակիչ, որի շրջանակում մայիսի 29-ին մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից, իսկ մինչև այդ 2012-19 թթ․ պաշտպանել է «Չելսիի» գույները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Էդեն-Ազար, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ