Բեյլի ու Զիդանի հարաբերությունները վերջնական խաթարվել են
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և ակումբի վինգեր Գարեթ Բեյլի հարաբերությունները վերջնական խաթարվել են։
Վալիացի ֆուտբոլիստը դժգոհ է, որ Զինեդին Զիդանը նրան կարևոր խաղերում հաճախ օգտագործում է որպես պահեստային ֆուտբոլիստ։ Զիդանն ու նրա շտաբը որևէ գանգատ չունեն Բեյլի մարզումներից, սակայն դժգոհ են խաղացողի արձագանքից, որը կապված է պահեստայինների նստարանոին մնալու փաստի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի մասնագետի համար տհաճ է քննարկել Գարեթ Բեյլի հետ հարաբերությունները։ Նշվում, էր Բեյլի և «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հարաբերությունները նույնպես վատթարացել են։
Գարեթ Բեյլն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
# Գարեթ-Բեյլ, Զինեդին-Զիդան, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես