Բեյլը կտրուկ կերպով է արձագանքել քննադատներին
Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին տուրում Ուելսի հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ Հունգարիայի ընտրանու նկատմամբ՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ուղեգիր։
Ուելսի հավաքականի առաջատարներից Գարեթ Բեյլը և հավաքականի մյուս տղաները խաղից հետո տարօրինակ կերպ են տոնել իրենց հաջողությունը։ Բեյլն ու նրա խաղընկերները պարզել են հավաքականի երկրպագուի կողմից պատրաստված այն հայտնի դրոշը, որի վրա գրված է «Ուելս, գոլֆ, Մադրիդ․․․ այսպիսի հերթականությամբ» արտահայտությունը։ Բեյը, ըստ շատերի, փորձել է այս քայլով պատասխանել իրեն քննադատողներին։
Նշենք, որ այդ արտահայտությունը վերջերս օգտագործել էր «Ռեալի» նախկին մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը՝ նշելով, որ Բեյլն առաջին հերթին մտածում է Ուելսի, հետո գոլֆի ու վերջում միայն նոր Մադրիդի մասին։
Հատկանշական է, որ այդ դրոշը առաջին անգամ Ուելսի երկրպագուներից մեկը խաղադաշտ էր բերել հավաքականի նոյեմբերին կայացած առաջին հանդիպման ժամանակ, որտեղ Ռայան Գիգզի սաները մրցում էին Ադրբեջանի հավաքականի դեմ։
# Գարեթ-Բեյլ, ԵՎՐՈ-2020, Ուելսի հավաքական