Բեյլը գոլֆին նվիրված բար կբացի
«Ռեալ Մադրիդի» և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը մտադիր է գոլֆին նվիրված բար բացել։
Ինչպես տեղեկացնում է BBC Sport-ը, ուելսցի ֆուտբոլիստը ցանկանում է բարը բացել Անգլիայի Բրիսթոլ քաղաքում և այն ներառել իր Par59 ցանցում։
Այդուհանդերձ, այդ գաղափարն առաջացրել է Բրիսթոլի բնակիչների դժգոհությունը, քանի որ նրանց չի գոհացնում, որ բարն աշխատելու է նաև ուշ գիշերին։
Սպասվում է, որ մոտ օրերս այդ հարցի շուրջ քննարկում տեղի կունենա Բրիսթոլի քաղաքային խորհրդում։
Դրան զուգահեռ, Բեյլի ընկերությունը, ճիշտ է, արդեն ստացել է բար բացելու արտոնագիր, սակայն այն պատրաստ է հանդիպել և բավարարել բողոք ներկայացրած 165 բնակիչների կարիքները։
Նշենք, որ սա գոլֆի թեմայով Բեյլի առաջին բարը չէ։ Մոտ երկու շաբաթ առաջ Քարդիֆում բացվել է Par59 բարը, որն ունի նաև մինի գոլֆի երկու դաշտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Գոլֆ, Ուելսի հավաքական, Ռեալ Մադրիդ