Բեյլը ԱՊԼ-ի բոլոր ֆուտբոլիստների շրջանակում լավագույն արդյունքն է գրանցել
«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, ով ավարտված մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Տոտենհեմի» կազմում, Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 20 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, վալիացի ֆուտբոլիստին 11 գոլ խփելու համար անհրաժեշտ է եղել 913 րոպե։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բեյլը ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում գոլի հեղինակ է դարձել յուրաքանչյուր 83 րոպեն մեկ անգամ, ինչը լավագույն ցուցանիշն է բոլոր ֆուտբոլիստների շրջանակում։
31-ամյա ֆուտբոլիստին հաջորդում են Կելեչի Իհեանաչոն («Լեսթեր») և Դիեգու Ժոտան («Լիվերպուլ»), ովքեր գոլի հեղինակ են դարձել համապատասխանաբար յուրաքանչյուր 121 և 123 րոպեն մեկ անգամ։
Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու Հարի Քեյնը («Տոտենհեմ», 23 գոլ) գրանցել է ընդամենը չորրորդ արդյունքը։ Անգլիացի հարձակվողից մեկ գոլ խփելու համար պահանջվել է 134 րոպե։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գարեթ-Բեյլ, Դիեգու Ժոտա, Լեսթեր, Լիվերպուլ, Կելեչի Իհեանաչո, Հարի Քեյն, Տոտենհեմ