Բելինգհեմի Ռեալ տեղափոխության բոլոր մանրամասները
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Ռեալ Մադրիդն» ավարտին է հասցրել «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տեղափոխության գործարքը։
Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբն անգլիացի ֆուտբոլիստի դիմաց «իշամեղուներին» վճարելու է 100 մլն եվրո, որին ավելանալու են նաև բազմաթիվ հավելավճարներ։
«Սերուցքայիններն» ու Բելինգհեմը կնքելու են 6 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։
Հավելենք, որ Ջուդ Բելինգհեմը «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից` անցկացրած 132 խաղում դառնալով 24 գոլիև 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Նիկոլո Սկիրա, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ