Բելինգհեմը կրկնել է Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշը
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Սելտային»։
«Արքայական» ակումբի միակ գոլը խփեց թիմի նորեկ Ջուդ Բելինգհեմը։
Անգլիացի կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի մեկնարկային 3 խաղերում էլ` մրցակիցների դարպասը գրավելով 4 անգամ։
20-ամյա կիսապաշտպանը Կրիշտիանու Ռոնալդուից հետո «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է, ով Լա լիգայի շրջանակում գոլի հեղինակ է դարձել մեկնարկային 3 խաղերում։
Պորտուգալացի հարձակվողը 2009/10 մրցաշրջանում Լա լիգայի իր առաջին 3 խաղերում նույնպես գրավել է մրցակիցների դարպասը` խփելով 4 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Կրիշտիանու-Ռոնալդու, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ