Բելինգհեմը կողմնորոշվել է իր ապագայի հարցում

Բելինգհեմը կողմնորոշվել է իր ապագայի հարցում

25/02/2023 - 10:50

«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայ հավանականությամբ, հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ն, անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ գրանդ ակումբներ, սակայն նրան գնելուն ամենամոտը «Լիվերպուլն» է։

Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բելինգհեմի տաղանդի մեծ երկրպագուն է։

Գերմանացի մասնագետը նախընտրում է այս գործարքի դիմաց խոշոր գումար ծախսել, նույնիսկ եթե նույն գումարով ակումբը կկարողանա երկու կամ ավելի կիսապաշտպան ձեռք բերել։

Դրան զուգահեռ, հայտնի է դարձել, որ Ջուդ Բելինգհեմը նույնպես համակրում է «Լիվերպուլին» և Յուրգեն Կլոպին ու հետաքրքրված է կարիերան մերսիսայդյան ակումբում կարիերան շարունակելու տարբերակով։

Մի շարք աղբյուրներ հաստատում են, որ մերսիսայդյան ակումբի թույլ արդյունքները ոչ մի կերպ չեն ազդում Բելինգհեմի դիրքորոշման վրա։

Նշվում է, որ Բելինգհեմը մենթալ տեսանկյունից բավական խելացի է և քայլ առաջ կատարելու համար պատրաստ է մեկ տարի անցկացնել նաև առանց Չեմպիոնների լիգայի։ Նրա համար անչափ կարևոր է ակումբային ընտրության հարցում չսխալվել։

Հաղորդվում է, որ այս գործարքին կարող է խթանել նաև Յուրգեն Կլոպի ու «Բորուսիա Դորտմունդի» ջերմ հարաբերությունների գործոնը. 56-ամյա մասնագետը 2008-2015 թթ. եղել է ռուրյան ակումբի գլխավոր մարզիչը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լիվերպուլի» սպորտային տնօրեն Ջուլիան Ուորդն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է զբաղեցրած պաշտոնը` մեծ է հավանականությունը, որ բանակցային գործընթացում կնդգրկվի նաև Յուրգեն Կլոպը։

Բանակցությունների ընթացքին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ամեն ինչ կախված է միայն «Լիվերպուլից». ֆուտբոլիստի համար պայքարում ակումբը կարող է պարտվել միյան ինքն իրեն։

Նշենք, որ «Բորուսիա Դորտմունդը» Բելինգհեմի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 150 մլն եվրո։

Հավելենք, որ անգլիացի կիսապաշտպանին իր շարքերում ցանկացել է տեսնել նաև «Ռեալ Մադրիդը», որը, սակայն, պատրաստ չէ նրա դիմաց վճարել 150 մլն եվրո։

«Արքայական» ակումբի գլխավոր նպատակը կենտրոնական հարձակվող ձեռք բերելն է` նպատակ ունենալով փոխարինող գնել Կարիմ Բենզեմայի համար, ով արդեն 35 տարեկան է։

Վերջում ավելացնենք, որ Ջուդ Բելինգհեմը «Բորուսիա Դորտմունդի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 119 հանդիպում` դառնալով 20 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023