Բելինգեմը որակազրկվել է երկու խաղով 🎥

Բելինգեմը որակազրկվել է երկու խաղով 🎥

20/02/2025 - 15:32

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (1:1) ստացած կարմիր քարտի համար որակազրկվել է երկու խաղով, հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի` «արքայական» ակումբը բողոքարկելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի կայացրած որոշումը։ Մադրիդյան գրանդը հանձնաժողովին տեսագրություն է ներկայացնելու, որտեղ հստակ հասկացվում է, որ Բելինգեմն «Օսասունայի» դեմ հանդիպման մրցավար Խոսե Մունուեռա Մոնտերոյին ոչ թե ասել է «գնա գրողի ծոցն», այլ` «հեռու գնա, անցիր մի կողմ»։

41-ամյա Մունուեռա Մոնտերոն վերոնշյալ հանդիպման 39-րդ րոպեին դաշտից հեռացրել է 21-ամյա ֆուտբոլիստին` կարծելով, թե նա հայհոյել է իրեն։

Մրցավարը հանդիպման արձանագրության մեջ գրել է. Նա դաշտից հեռացվել է հետևյալ պատճառով. «Նա գտնվելով ինձնից մի քանի մետր հեռավորության վրա ասել է. «Գնա գրողի ծոցը»»։

Եթե Բելինգեմի որակազրկումը հաստատվի, նա իր թիմին չի օգնի Լա լիգայի 25-րդ ու 26-րդ տուրերում կայանալիք «Ժիրոնայի» ու «Բետիսի» դեմ խաղերում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023