Բելգրադում չեն լսել կարանտինի մասին․ թեժ դերբի Պարտիզանի և Ցրվենա Զվեզդայի միջև?
Չորեքշաբթի՝ հունիսի 10-ին, կայացել են Սերբիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումները։ Կիսեզրափակիչ հանդիպումներից մեկի շրջանակում մայրաքաղաք Բելգրադում կայացել է եվրոպական ֆուտբոլի ամենաթեժ դերբիներից մեկը՝ «Պարտիզան» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը։
Սկզբունքային մրցակիցների միջև հանդիպումները մշտապես անցնում են թեժ պայքարում, որոնք ուղեկցվում են երկրպագուների անհավանական պերֆորմանսներով և կրակային շոուներով։ Այս հանդիպումը նույնպես բացառություն չէր։
Սերբիայում երկրպագուների մուտքն արգելված չէ ֆուտբոլային խաղերին, այդ իսկ պատճառով երկու ակումբների ուլտրասն էլ անհավանական շոուներ էին կազմակերպել՝ մոռանալով սոցիալական հեռավորության մասին։
Նշենք, որ «Պարտիզանը» հաղթել է 1։0 հաշվով, իսկ հանդիպման միակ գնդակը խփել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Բիբրաս Նատհոն։
«Պարտիզանը» եզրափակիչում կմրցի «Վոյվոդինայի» դեմ, որն իր հերթին նույն՝ 1։0 հաշվով առավելության է հասել «Չուկարիչկիի» դեմ։
# Բիբրաս Նատհո, կորոնավիրուս, Պարտիզան-Բելգրադ, Սերբիայի գավաթ, Ցրվենա Զվեզդա