Բելգիայի հավաքականում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը կավարտի կարտի կարիերան 🎥

Բելգիայի հավաքականում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը կավարտի կարտի կարիերան 🎥

25/03/2025 - 16:19

Բելգիացի անվանի ֆուտբոլիստ Յան Վերտոնգենը սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել և հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում ավարտելու է կարիերան։

37-ամյա ֆուտբոլիստն Ամստերդամի «Այաքսի» սան է, որի կազմում 220 խաղում խփել է 28 գոլ, կատարել 11 ասիստ։ Նա ակումբային մակարդակով ամենաշատ հանդիպումներն (315) անցկացրել «Տոտենհեմում»` դառնալով 14 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Վերտոնգենը հանդես է եկել նաև պորտուգալական «Բենֆիկայում» և հոլանդական «Վալվեյկում», իսկ 2022 թ. սեպտեմբերից խաղում է բելգիական «Անդերլեխտում»։

Յան Վերտոնգենը Բելգիայի ազգային հավաքականի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նա «կարմիր սատանաների» մարզաշապիկով 157 խաղում աչքի է ընկել 10 անգամ, ևս 6 անգամ էլ օգնել է գոլ խփեն խաղընկերները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023