Բելգիական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը տեղափոխվում է Ատլետիկո Մադրիդ
Բելգիական «Անտվերպենի» 18-ամյա կենտրոնական կիսապաշտպան Արթուր Վերմերենը կարիերան կշարունակի «Ատլետիկո Մադրիդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, «հնդկացիները» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել «Անտվերպենի» հետ, որի դիմաց բելգիական ակումբին վճարելու են 22 մլն եվրո։
Մադրիդյան ակումբը ևս 3 մլն եվրո վճարելու է հավելավճարների տեսքով։
Սպասվում է, որ Վերմերենը հունվարի 25-ին կմեկնի Մադրիդ` բուժզննում անցնելու համար։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հաստատում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ Արթուր Վերմերենը համարվում է բելգիական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը, ով «Անտվերպենի» սան է, որի կազմում անցկացրել է 66 հանդիպում` դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Վերմերենը հասցրել է նաև նորամուտը նշել Բելգիայի հավաքականի կազմում` մասնակցելով 2 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտվերպեն, Ատլետիկո Մադրիդ, Արթուր Վերմերեն, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո