Բելգիական ակումբի խաղացողները հայտնվել են սեքս-սկանդալի կիզակետում
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը՝ բելգիական «Էսպոյր Մայնրոյս» ակումբի խաղացողները հայտնվել են սեռական բնույթի սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում հրապարակվել է անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութ։
Տեսանյութում պարզ երևում է, որ թիմի մարզաբազայի գրասենյակում մերկ պառկած է կին։ Աղջկա ընտանիքն արդեն դատական հայց է ներկայացրել կատարվածի վերաբերյալ։ Տուժածի մայրիկի խոսքերով, կան ապացույցներ, որ իր աղջիկն գտնվել է ինչ-որ դեղամիջոցների ազդեցության տակ։
Բելգիական ակումբը պատահարին արձագանքել է իր խաղացողներից մեկին 1 ամսով մարզումներից հեռացնելով։ Մեկ այլ խաղացող տեղախովել է երիտասրադական թիմ։
«Էսպոյր Մայնրոյսի» նախագահը հետևյալ կերպ է արձագանքել կատարվածին․
«Մենք միայն գիտենք, որ տեսանյութում երևում են մեր մի քանի խաղացողները, բայց մենք հստակ չգիտենք, թե ինչ է կատարվել իրականում։ Մենք հետևողականորեն պիտի զբաղվենք կատարվածը բացահայտելու համար, որը դարձել է քննարկման լուրջ առարկա»։