Բելգիական ակումբը 90 տարի անց երկրի չեմպիոն է դարձել 🎥
Բելգիայի Ժյուպիլեր Պրո լիգան անսպասելի չեմպիոն է ունեցել։
Չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի վերջին` 10-րդ տուրում «Յունիոն Սենթ Ժիլուազը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Գենտին»։
Բրյուսելը ներկայացնող ակումբը միավորների քանակը հասցրել է 56-ի ու 90 տարվա դադարից հետո դարձել երկրի չեմպիոն։
«Յունիոնը» 12-րդ անգամ է Բելգիայի չեմպիոն դարձել, բայց տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 1935 թվականին։ Ակումբը նաև նվաճել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր ու պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային գլխավոր մրցաշարում։
Ժյուպիլեր Պրո լիգայում 53 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է «Բրյուգեն», 47 միավորով երրորդ տեղը` «Գենկը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից